211652_close_icon
views-count839 դիտում article-date 12:37 11-05-2020

Նշանակվել են մի շարք նախարարների առաջին տեղակալներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ նշանակվել են մի շարք նախարարների առաջին տեղակալներ։ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր