1438 դիտում
13:05 04-06-2019
Վարչապետ Փաշինյանը նշանակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:
Ինչպես տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:
Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:
Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:
ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ նախարարություններն անվանափոխվել են. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ունենալով նաև գործառույթային որոշակի փոփոխություններ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
1162 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
748 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1423 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ