8955 դիտում
22:01 12-04-2017
Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՊՆախարարի տեղակալներ. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:
«Հավանական է, որ կուսակցությունն իր երկու ներկայացուցիչներին՝ Ա. Դավթյանին և Ա. Զաքարյանին գործուղի ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ: Կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ պարոն Ա. Զաքարյանը, թե՛ Ա. Դավթյանը կարող են իրենց թե՛ մտավոր, թե՛ հայրենասիրական պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի առջև դրված մարտահրավերների լուծման գործում: Դեռ չեմ շնորհավորում, որովհետև պաշտոնական հրաման չկա»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
4994 դիտում
17:40 01-09-2017
ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանն աշխատանքային այցով մեկնել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր
Այս բաժնից
823 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)