211652_close_icon
views-count31293 դիտում article-date 20:20 10-05-2020

Տավուշի մարզում գտնվող «Հեքիաթ» համալիրի սեփականատերը փորձում է գետի բնական վարարումները կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ. ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ստացել է ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ի պարզաբանումը, որում նշված է. 2020թ. մայիսի 7-ին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] կայքում [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/07/1154186/]հրապարակված[/url] և Գագիկ Շամշյանի կողմից նկարահանված «Տավուշցի գործարարն ասում է. «Նախկին պատգամավորը ընկնելով ագահության հետևից ավերել է Աղստև գետը, իսկ մարզպետը գործ անելու փոխարեն մենակ ճառում է» վերտառությամբ ռեպորտաժում (որում խոսվում է ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող և Տավուշի մարզում գործող ԿՈԿ ՓՀԷԿ-ի մասին) տեղ է գտել ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտության, ինչպես նաև անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման հատկանիշներ: Նշենք, նաև, որ այս միտումնավոր, ակնհայտ դիտավորությամբ իրականացվող այս գործընթացը շարունակվել է նաև այսօր՝ մայիսի 10-ին, երբ Աղստև գետը հորդառատ անձրևներից հետո վարարել է, և անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել նաև ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաև ԱԻՆ հաղորդագրությունը: Այս ամենը միտումնավոր անտեսելով, Տավուշի մարզում գտնվող Հեքիաթ համալիրի սեփականատերը փորձում է գետի բնական վարարումները կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձելով ապակողմնորոշելով եղելությանն անծանոթ մարդկանց: Նախևառաջ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի միակ մասնակիցը և տնօրենը Սևադա Քոքոբելյանն է, մինչդեռ վերոնշյալ ռեպորտաժում որպես սեփականատեր է նշվում Խաչատուր Քոքոբելյանը: Նկատենք, որ ՍՊԸ-ի սեփականատերերի մասին տեղեկատվությունը բաց է բոլորի համար և յուրաքանչյուրը կարող է տեղեկատվությունը սահմանաված կարգով ճշտել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, ինչը կամ չի արվել, կամ միտումնավոր չի բարձրաձայնվում ռեպորտաժում, հետևաբար կարող ենք ասել, որ դրանում տեղ է գտել ակնհայտ սուտ տեղեկատվություն: Հարկ ենք համարում նաև շեշտել, որ նկարահանումը միտումնավոր իրականացվել է 2020 թ. մայիսի 7-ին, ճիշտ այն ժամանակ, երբ երկարատև և հորդառատ տեղումներից հետո Աղստև գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ ռեպորտաժում հնչած պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են և ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով: Իրականությանը չի համապատասխանում նաև ռեպորտաժում «գործարարի» կողմից ներկայացվող այն տվյալները, թե ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի նիշի բարձրությունը չի համապատասխանում նախագծով և թույտվությամբ նախատեսված չափերին, ակնհայտ կեղծ տեղեկատվություն է նաև այն, որ ՓՀԷԿ-ը թույլատրելիից ավել էլեկտրաէներգիա է ստանում: Ավելին՝ ռեպորտաժում տեղ է գտել Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք հայտարարություններ. Ուստի հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստական հիմքերը, • Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր հաայնքի 13 փողոց 2 հասցեում(նշված հասցեում գտնվում է Կոկ ՓՀԷԿ-ի շենքը) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.04 հա հողամսից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Տեղեկացնենք նաև, որ նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.02.2014թ.-ին, իսկ կառուցապատման իրավունքը գրանցվել է 07.06.2013թ.: • Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում (նշված տարածքի վրա կառուցված է Կոկ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը/պատվար/) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.042 հա հողամասից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 13.06.2013թ.-ին: • Դեռևս 25.04.2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմտեն ՀՀ Տավուշի մարզպետի գրությանն ի պատասխան տեղեկացրել է, որ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ջրային հողերից հողհատկացում կատարելու վերաբերյալ առարկություններ չունի: • Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ջրօգտագործման թույլտվություն ստացել է 28.12.2015թ-ին, այնուհետև' համապատասխան կարգով' 05.09.2017թ ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն ՀԷԿ-ի շահագործման համար, որից անգամ մեկ քայլ շեղում չի իրականացրել շահագործման օրվանից առ այսօր: • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացված 16.03.2016թ, լիցենզիայի համաձայն Ընկերությունն ունի 973 կՎտ հաշվարկային հզորություն, սակայն դեռևս երկու տարի առաջ ընդառաջելով վերոնշյալ ռեպորտաժում հանդես եկող համալիրի սեփականատիրոջ խնդրանքներին կատարվել է լիցենզիայով հատկացված հզորության 25 տոկոսի իջեցում, ինչի արդյունքում Ընկերությունը կրել է տնտեսական էական վնասներ: Անգամ քաջատեղյակ լինելով այս հանգամանքին համալիրի սեփականատերը շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր ՓՀԷԿ-ը նախատեսվածից շատ էլեկտրաէներգիա է արտադրում: • Ինչ վերաբերում է ռեպորտաժում տեղ գտած պնդումներին, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «ճարտարապետանախագծային կոպիտ խախտումներով» հարկ ենք համարում նշել, որ Կոկ Սիստեմ Ընկերությունը 05.04.2016թ. ստացել է շինթույտվություն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում գտնվող 420 քմ հողատաևածքի վրա գլխամասային հանգույց կառուցելու համար: 2017թ-ին արդեն հաստատվել է ավարտական ակտը, համաձայն որի ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում ավարտվել է ԿՈԿ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի շինարարությունը և պատրաստ է շահագործման և համապատասխանում է 05.04.2016թ. շինթույտվության: Վերոնշյալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն էլ իրականացվել է օրենքի տառին համապատասխան, և ցավում ենք, որ ռեպորտաժում առկա չհիմնավորված պնդումներով նաև անուղղակի կերպով մեղադրանք է ներկայացվում ՀՀ պետական այն մարմիններին, որոնք տվել են շինթույլտվություն և հետագայում նաև գրանցել անշարժ գույքը: • 2019թ. թվականի ապրիլ ամսին Հեքիաթ համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն- չափագրում Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ևս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ Կոկ Սիստեմ ընկերությանը պատկամող ՀԷԿ-ի ջրամբար(տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին, ճարտարապետանախագծային որևէ շեղում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետին: • Նկատենք, որ ի տարբերություն Կոկ Սիստեմ Ընկերության, որն իր ողջ գործունեությունն իրականացրել և իրականացնում է օրենքի տառին համապատասխան, ռեպորտաժում հանդես եկող համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության և փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Նշյալ կառուցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, հաշվի առնված չէ այն հանգամանքը, որ Աղստև գետը բնական վարարումների ժամանակ ըստ հիդրոմետ ծառայության տվյալների ունենում է մակարդակի առնվազն 2 և ավելի մետր բարձրացում և գետափնյա ցանկացած կառույց պետք է հաշվի առնի նշյալ հանգամանքը: Իսկ տվյալ իքնակամ կառույցի դեպքում գետի մակարդակից բարձրությունը անզեն աչքով էլ տեսանելի է, որ գետի բնական հոսքից 1 մետրից էլ ցածր է: Կոկ Սիստեմ Ընկերությունը պատրաստակամ է վերը նշված տեղեկատվության վերաբերյալ ներկայացնել բոլոր փաստական հիմքերը, այն դեպքում, երբ իքնակամ կառույցի սեփականատերն իրեն թույլ է տալիս չփաստագրված և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ տարածել, որոնք ակնհայտորեն արատավորում են Ընկերության գործարար համբավը: Բացի այդ նմանատիպ շանտաժային մեթոդներով, տարբեր միջնորդություններով տվյալ անձի կողմից ՓՀԷԿ-ի սեփականատերերին առաջարկվել է տարածքը վաճառել շուկայականից տասնապատիկ բարձր գնով: Ցավում ենք, որ անգամ այն բանից հետո, երբ սեփական տնտեսական կորուստների հաշվին ԿՈԿ Սիստեմ ՍՊ Ընկերությունը գնացել է որոշակի զիջումների, որից հետո ձեռք է բերվել նաև փոխադարձ համաձայնություն, Հեքիաթ համալիրի սեփականատերը շարունակում է անհիմն բողոքը, որում մենք տեսնում ենք ակնհայտ դիտավորություն և խոչընդտում Ընկերության տնտեսական բնականոն գործունեությանը: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Սամվել Մատինյանի կողմից լրատվամիջոցներով տարածվող և վերջինիս կողմից նկարագրվող իրավիճակն ակնհայտ սուտ է և ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերոնշյալ խնդրի հետ կապված այժմ ընթանում է դատական պրոցես, և ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած Հեքիաթ համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաև փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար և օրինական քննությանը», նշված է պարզաբանման մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, մայիսի 7-ին, գործարար Ս. Մատինյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/07/1154186/]ասել էր[/url]. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրեն գործարար համարող Խաչատուր Քոքոբելյանը, չգիտես ում բարձր հովանու ներքո, ավերել է Աղստև գետը՝ իր ՀԷԿ-ը աշխատեցնելու նպատակով խախտելով սահմանված նորմերը. քարե պատնեշ է կառուցել։ Բազմաթիվ անգամ փաստերով, եզրակացություններով նրան համոզել ենք, որ պետք է պատնեշը 1 մետր քանդի։ Ընդունել ու խոստացել է, որ կանի, սակայն հետո, չգիտես ինչու, հրաժարվել է, և նա, տարվելով ագահության մոլուցքով, հրաժարվում է անգամ գյուղապետերի որոշումները կատարել։ Հեղափոխության օրերին մենք էլ, հավատալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանում այլևս անցյալ է զոռբայությունն ու լկտիությունը, նրա հետ պայքարել ենք իր գաղափարների համար, բայց ստացվում է, որ ինչ-որ Խաչատուր Քոքոբելյան կարող է իր սրտի ուզած ձևով կատարել հակաօրինական գործողություններ, այդ թվում՝ ոտնձգություն նաև բնության նկատմամբ, ու մնա անպատիժ։ Քանի անգամ գնացել եմ ու հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանին, սակայն նա ոչինչ չի ձեռնարկում հակաօրինականության դեմն առնելու ուղղությամբ։ Նա լավ ճառ ասող է, սիրուն խոսքեր է ասում, մեկ էլ գրությունների տակ պեչատ խփող, ու ուզում ենք, որ վարչապետն իմանա, որ նման ապօրինություններ են կատարվում Տավուշի մարզում»։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր