211652_close_icon
views-count4164 դիտում article-date 17:03 10-05-2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետը մատնանշում է Ուհանի կենդանիների շուկան՝ որպես կորոնավիրուսի սկզբնաղբյուր

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Չինաստանում կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանի խոնավ շուկաները, որոնք լայնորեն կապված են վիրուսի առաջացման հետ, հաճախ գերծանրաբեռնված էին, իսկ նորմալ հիգիենայի և սննդի անվտանգության չափանիշները չեն պահպանվել, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5413004.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ԱՀԿ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հիվանդությունների հարցերով փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը կարծում է, որ նման շուկաները կարևոր նշանակություն ունեն միլիոնավոր մարդկանց համար սնունդ և ապրուստի միջոց ապահովելու գործում, և որ իշխանությունները պետք է կենտրոնանան դրանց բարելավման վրա, այլ ոչ թե օրինազրկեն. «Սննդամթերքի անվտանգության ապահովում այդ միջավայրում բավականին դժվար է, ուստի զարմանալի չէ, որ երբեմն մենք նման իրավիճակ ենք ունենում այդպիսի շուկաներում»: Նա առաջարկեց սովորաբար նման գերբեռնված շուկաներում նվազեցնել կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների ռիսկը, ինչը շատ դեպքերում կարելի է լուծել ՝ բարելավելով հիգիենան և սննդի անվտանգության չափանիշները, ներառյալ ողջ կենդանիներին մարդկանցից առանձնացնելը: Ըստ ԱՀԿ փորձագետի՝ զգալի ժամանակ կարող է պահանջվել նոր կորոնավիրուսի առաջացման բուն աղբյուրը հաստատելու համար: Նա բացատրեց, որ նախ և առաջ պետք է առողջապահության ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարվեն, ուշադիր հարցաքննվեն վաղ փուլերում վարակվածներից շատերին, որպեսզի հստակեցվի, թե ինչ առնչություն են ունեցել կենդանիների հետ նախքան հիվանդանալը: Այնուհետև գիտնականներին անհրաժեշտ կլինի կենդանիներից նմուշներ վերցնել, որպեսզի գտենեն կորոնավիրուսի սերտ բռնկումը մարդկանց շրջանում: Մինչ օրս Չինաստանը դեռ չի հրավիրել ԱՀԿ-ի կամ այլ օտարերկրյա փորձագետների, որպեսզի մասնակցեն իրենց հետաքննությանը: Էմբարեկն ասել է, որ Չինաստանը, հավանաբար, ունի անհրաժեշտ փորձագիտական հնարավորություններ նման ուսումնասիրություններ անցկացնելու համար, և որևէ խնդիր չի նշել Չինաստանի՝ մյուսների հետ համագործակցության պատրաստակամության հարցում:

Նմանատիպ նյութեր