1687 դիտում
11:25 04-02-2021
ԱՀԿ փորձագետը կասկածում է, որ կորոնավիրուսը ծագել է Ուհանի շուկայում
Կան բոլոր պայմանները, որպեսզի նոր կորոնավիրուսային վարակ COVID-19 տարածվի Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ծովամթերքների շուկայում, բայց դա չի նշանակում, որ վիրուսն այնտեղ է ծագել: Այս մասին [url=https://ria.ru/20210204/koronavirus-1595946326.html]ria.ru[/url]-ին է ասել Ռուսաստանից ԱՀԿ խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:
Ուհան քաղաքում գործող «Հուանան» շուկան, որտեղ վաճառվում էին բանջարեղեն, ծովամթերք և նույնիսկ վայրի կենդանիների միս, փակվել 2020 թվականի հունվարի 1-ին, երբ այն ժամանակ դեռևս անհայտ հիվանդության բռնկման համաճարակաբանական հետաքննության հետքերը բերեցին շուկա: Առաջին հիվանդներն աշխատում էին այս շուկայում:
Այնուամենայնիվ, գիտնականները դեռ միանշանակ եզրակացության չեն եկել վիրուսի տարածման գործում նրա ունեցած դերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
4014 դիտում
16:33 27-04-2020
Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած վերջին քաղաքացիները
7824 դիտում
09:13 14-04-2020
Ինչպես է ծագել կորոնավիրուսը. պարզաբանում են գենետիկները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին