211652_close_icon
views-count29398 դիտում article-date 12:58 10-05-2020

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նույնպես նշեցին Հաղթանակի տոնը. «Սասունցի Դավիթ» ջոկատի տղաները Մայիսյան եռատոնի առթիվ ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ զոհված հերոսների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նույնպես նշեցին Մայիսյան եռատոնը: Արթիկ քաղաքի Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ հավաքվել էին «Սասունցի Դավիթ» ջոկատի տղաները, ովքեր Հաղթանակի օրվա առթիվ ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ զոհված հերոսների: Հավաքվածների թվում էին նաև Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, փաստաբանների միության փաստաբան Լամարա Քոչարյանը, «Սասունցի Դավիթ» ջոկատի տղաները՝ հրամանատար Ս. Մաթևոսյանի գլխավորությամբ, տարբեր քաղաքներից ժամանած մարտական ընկերների հետ միասին, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր