211652_close_icon
views-count27697 դիտում article-date 19:11 08-05-2020

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացի չի հայտնաբերվել. ոստիկանությունը պարզում է կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, հերթական կեղծ ահազանգն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:53-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Կամրջի վրա ինքնասպանության փորձ կատարող քաղաքացի չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե ով է այդ խելապակասը, որ կեղծ ահազանգից երևի հաճույք է զգում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր