Թուրքական ոստիկանությունը ճշտել է Անկարայի ահաբեկչության իրական հեղինակի ինքնությունը
Թուրքիայի ոստիկանությունը պարզել է մահապարտ-ահաբեկչի անունը, ով Անկարայի կենտրոնում պայթյուն էր իրականացրել, գրում է Hurriyet պարբերականը:
Թերթը նշում է, որ պայթյունն իրականացրել է ոչ թե Սիրիայի քաղաքացի Սալեհ Նեջարը, այլ Թուրքիայի քաղաքացի Աբդուլբաքի Սոմերը, ով 2014 թվականին Սիրիայից Սալեհ Նեջարի անվամբ կեղծ անձնագրով ներթափանցել էր Թուրքիա:
Ավելի ուշ ենթադրելի ահաբեկչի հայրը՝ Մուսա Սոմերը, ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարներից ճանաչել է որդուն, իսկ ահաբեկչից վերցված ԴՆԹ-ի արդյունքները համընկել են հորից վերցված ԴՆԹ-ի արդյունքների հետ: