Բունդեսլիգայի տնօրենը մրցաշրջանի վերսկսման մասին. Շնորհակալ ենք կառավարությանը վստահության համար
Բունդեսլիգայի գլխավոր տնօրեն Կրիստիան Զայֆերտը մեկնաբանել է մայիսին մրցաշրջանը վերսկսելու՝ գերմանական իշխանությունների որոշումը:
«Այսօրվա որոշումը լավ նորություն էր առաջին և երկրորդ Բունդեսլիգաների համար: Այն պայանավորված է ակումբների և նրա աշխատակիցների մեծ պաստախանատվությամբ, որոնք կարգապահ կերպով կատարել են կազմակերպչական հրահանգները:
Առանց հանդիսականների խաղերը իդեալական որոշում չէ, սակայն ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է որոշ ակումբների, սա լիգաները իրենց ներկայիս տեսքով պահպանելու միակ ձևն է:
Շնորհակալ եմ քաղաքական գործիչներին՝ իրենց վստահության համար», ասել է Զայֆերտը: