Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար. Հովհաննես Մանուկյան
Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար:
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:
Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:
Գնահատում եմ և շնորհակալությունս եմ հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմին և աշխատակազմին անցած ավելի քան երեք տարիների համատեղ աշխատանքի համար»: