4021 դիտում
14:40 06-05-2020
Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կներկայանա, երբ նախաքննական մարմինը կվերադառնա օրինականության դաշտ. փաստաբան
Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, երբեք չի խոչընդոտել գործի քննությանը։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/05/%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A2%D5%A5%D6%84-%D5%B9%D5%AB-%D5%A9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%B6%D5%AB%D6%81-%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1-%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6/988691]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գալաքսի» ընկերության համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը, որից մի քանի օր անց հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ։
Երեմ Սարգսյանը նշեց, որ քրեական գործը քննվում է 2019 թվականից ու նախաքննական մարմինը չի կարող մատնանշել Գ.Խաչատրյանի կողմից ոչ իրավաչափ վարքագծի գեթ մեկ դեպք։ «2019 թվականի փետրվարից այս գործը կա, նա միշտ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, բացատրություններ է տվել, փաստաթղթեր ներկայացրել , հանձնարարել է, որ նաև մենք ներկայացնենք այն փաստաթղթերը, որոնք պահանջում են։ Այսինքն հնարավորինս բաց նպաստել է գործի ամբողջ քննությանը։ Գտնվելով ՀՀ-ից դուրս՝ վերադարձել է իմանալով իր ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Հիմա ասում են, թե իբր կխոչընդոտի, կթաքնվի, չի ներկայանում։
Մի բան է ակնհայտ, որ չնայած, ի սզբանե, կային անօրինականություններ, այդ թվում Գագիկ Խաչատրյանի հետ կապված, Գուրգենն այնուամենայնիվ մտածեց, որ բիզնեսն անօրինական ձևով չեն ներառի այս քննության մեջ, որ ինքը բիզնես գործունեություն իրականացնող անձ է և պետությունը չի գնա նման անօրինական քայլի ու նման ճնշումների։ Բայց երբ ակնհայտ ուժեղացան անօրինականությունները, այդ պահից սկսած ակնհայտ էր, որ ուզում են ցանկացած գնով կալանավորել, ցանկացած գնով հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրել։ Գուրգեն Խաչատրյանը չի ցանկանում մասնակցել նման անօրինական գործընթացների՝ դրանով իսկ վերացնելով անօրինականությունները»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ «այն պահին, երբ քննությունը կվերադառնա օրինականության դաշտ, ամեն ինչ կլինի ըստ կարգի և օրենքի՝ Գուրգեն Խաչատրյանը կներկայանա վարույթն իրականացնող մարմնին»։
Փաստաբանն ասաց, որ հարցաքննության ներկայանալու ծանուցումից հետո վարույթն իրականացնող մարմնին դիմում է ներկայացվել, որ Գուրգեն Խաչատրյանը մի քանի ժամից կներկայանա, որին անմիջապես հաջորդել է հետախուզում հայտարարելու գործընթացը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ «Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom¬-ը չի վաճառվելու։
Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ են կատարվել Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում, անգամ Ucom ընկերության նորանշանակ տնօրենի բնակարանում ու ավտոմեքենայում։
Բացի այդ՝ ԱԱԾ են կանչվել նաեւ Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։
ԱԱԾ-ն հայտարարել է Գուրգեն Խաչատրյանին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին ու միջնորդություն ներկայացվեց որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
376 դիտում
10:22 23-11-2024
Տիգրան Ավինյանը մեկնել է Լոս Անջելես, ծանոթանալու «խելացի» լուծումներին
373 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է