Իրանը փոխում է ազգային արժույթը. ռիալը դուրս է գալիս շրջանառությունից
Իրանի խորհրդարանը մայիսի 4-ի նիստում հավանության է արժանացրել երկրի դրամավարկային ու բանկային քաղաքականության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այսպիսով, Իսլամական Հանրապետությունը ռիալից կանցնի թումանին (1 թումանի արժեքը կհամապատասխանի 10,000 ռիալի)։
Արտարժույթի նկատմամբ նոր արժույթի փոխարժեքը կարգավորվելու է Իրանի Կենտրոնական բանկի կողմից: Երկրում շրջանառվում է 8 միլիարդ թղթադրամ։