Թուրքիայի ազգային արժույթը պատմական նոր անկում է գրանցել
Թուրքիայի ազգային արժույթը պատմական նոր անկում է գրանցել` հասնելով 2,6 տասնորդական լիրայի մեկ դոլարի դիմաց: Նախորդ շաբաթ երկրի կենտրոնական բանկը հիմնական դրույքը 7,75 տոկոսից մինչև 7.5 տոկոս իջեցնելու որոշում էր կայացրել:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սա համարել է ոչ բավարար և կոչ արել կրկին իջեցնելու դրույքները` փաստարկելով նավթի գնի անկումը, որը, ըստ Էրդողանի, նպաստում է թուրքական տնտեսության զարգացմանը:
Ըստ փորձագետների այս հայտարարությունն է հանգեցրել թուրքական լիրայի անկմանը: