211652_close_icon
views-count305063 դիտում article-date 18:32 04-05-2020

Ողբերգական դեպք Վեդիի ծննդատանը. երիտասարդ ամուսիններն ասում են. «Բժշկի մեղքով մեր տղա առաջնեկին կորցրեցինք, իսկ քույրն ասում է՝ ոչինչ, մյուս անգամ որ գաք, ավելի հոգատար կլինենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] են դիմել Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 30-ամյա Հովհաննես Մելիքյանն ու 25-ամյա Ռուզաննա Մելոյանը, ովքեր իրենց զայրույթն ու պահանջն են ներկայացնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի վերջինս հետևողական լինի և Վեդիի ծննդատան բժիշկ–գինեկոլոգ Հարություն Բադալյանը պատասխանատվության ենթարկվի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Կինս 9 ամսվա ընթացքում ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել: Կանոնավոր անցել է կոնսուլտացիան: Բժիշկներն աում էին, որ առանց խնդրի մենք կունենանք մեր առաջնեկին, բայց ինչ իմանանք, որ բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանի անփութության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով մեր առաջնեկին կկորցնենք: Հենց ապրիլի 19-ին կնոջս բերել ենք Վեդիի ծննդատուն, որ պետք է մի քանի օր հետո ծննդատնից մեծ ուրախությամբ գնայինք տուն, սակայն մեզ ոչ միայն արհամարհանքի արժանացրեցին, նույնիսկ հրաժարվեցին պատասխանել հարցերին: Գիշերով արդեն երեխային ծայրահեղ-ծանր վիճակում գաղտագողի տեղափոխում են Մուրացանի ծննդատուն, որտեղի բժիշկներից մենք գոհ ենք, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի երեխայի կյանքը փրկեին, սակայն անզոր էին: Մեր առաջնեկի մահվան մեջ մենք մեղադրում ենք Վեդիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների, այստեղ մի քանի անգամ նույնպես նման իրավիճակներում են հայտնվել, և այս ծննդատան պատճառով բազաթիվ մայրեր են արցունքն աչքերին գնացել տուն: Մենք չենք ասում, թե լավ բժիշկ կամ բժշկություն չկա: Կա, ու հենց դրա համար էլ պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի հետևություններ անի. կամ այս ծննդատունը փակեն, կամ աշխատանքի ընդունեն իրենց գործին գիտակ, սրտացավ բժիշկների»: Մայրն էլ իր հերթին ասում էր. «Քանի օր է, ուզում եմ իմանամ երեխայիս մահվան պատճառը, ոչ ոք չի պատասխանում իմ հարցերին: Նույնիսկ բժշկին խնդրեցի, որ կեսարյան անեն, քանի որ ցավերին չէի դիմանում, սակայն բժիշկը արհամարհեց իմ այդ խնդրանքը, ինչն էլ պատճառ դարձավ տղա առաջնեկի մահվան: Ուրախացել էի, երբ իմացել էի, որ առաջնեկս տղա է: Հպարտորեն ասում էի՝ հայոց բանակը համալրվելու է նաև իմ տղայով, բայց ինչ իմանայի, որ դա իրականություն չի դառնա բժիշկների մեղքով: Այնքան են լկտիացել, որ քույրն ինձ ասում է՝ ոչինչ, իմ առաջնեկն էլ է մահացել: Մեր ընտանիքով պահանջում ենք, որպեսզի ստեղի բժիշկները պատասխան տան: Որպես մայր, ես գոհ եմ Մուրացանի ծննդատնից, ցավոք, ստեղի բժիշկը էնպիսի օրն էր գցել երեխայիս, որ Մուրացանի բժիշկներն անզոր էին փրկելու նրա կյանքը»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծնողները դիմել են նաև ոստիկանություն՝ պահանջելով, որպեսզի կատարվի օբյեկտիվ հետաքննություն ու մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Նրանք ասում էին նաև. «Մենք գիտենք, մեր երեխային էլ հետ չենք բերի, բայց թող մեղավորները պատժվեն, որ հետագայում ոչ մի ծնող էն ցավն ու վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում: Այն աստիճանի են ինքնավստահ, որ մենք, լինելով վշտի մեջ, մեզ ասում էին՝ ոչինչ, 2-րդ անգամ որ երեխա ծնվի, մոր կողքից տեղ չենք գնա ու ավելի հոտատար կլինենք: Այս խոսքերն ուզում ենք անպայման լսեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր