211652_close_icon
views-count179476 դիտում article-date 15:20 01-11-2023

Ողբերգական դեպք՝ Երևանում. երիտասարդ ամուսիններն ասում են` «Գրիգոր Նարեկացի ծննդատան բժշկի մեղքով մեր առաջնեկը մահացավ, բժիշկն էլ ասում է` ոչինչ, ժամանակ կունենաք նորից երեխա ունենալու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին SHAMSHYAN.com են դիմել Վրաստանի հանրապետության Ծալկայի շրջանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Հովհաննիսայնն ու նրա հարազատները, ովքեր իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում Երևանի ժողովրդին հայտնի Արեշ թաղամասում գործող Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկներից՝ էդիկ Բաղդասարյանի նկատմամբ:

Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայրը ասում էր. «Oրեր առաջ կնոջս բերել ենք այս բժշկական կենտրոն, որտեղ պետք է մեր առաջնեկը ունենայինք: 9 ամիս կնոջս հետազոտման նպատակով բերել ենք այստեղ, ոչ մի գանգատ, բողոք առողջությունից չի ունեցել: Մեզ ասել էին, որ առողջ տղա երեխա ենք ունենալու, անգամ քաշն էին ասել՝ 3 կգ 300 գրամ:

Հարազատներով արդեն գնումներ էինք արել, երեխայի համար անհրաժեշտ պարագաներ էինք գնել, հագուստներ, բայց ինչ իմանայինք, որ այս ծննդատան վայ-բժիշկ Էդիկ Բաղդասարյանի անփութության հետևանքով, մենք, որ տրամադրված էինք մեր առաջնեկի հետ գնայինք տուն, իրականություն չդարձավ: Մեր երեխային, կարելի է ասել, այս հիվանդանոցում սպանեցին: Թե՛ ես, թե՛ կինս մի քանի անգամ ասել ու խնդրել ենք, որ կեսարյան հատման միջոցով երեխան ծնվի, բժիշկ կոչեցյալ Բաղդասարյանը մեզ ասում է` «էդպես չի լինի, Աստված ասում է` երեխան պետք է ցավերով ունենան»:

Բա եթե այդպես է, որ կինս ցավորի մեջ գալարվում էր, ու խնդրում, աղաչում, բա խի՞ երեխան չծնվեց, երբ ժամեր առաջ ասում էիք, թե հեսա բալիկը լույս աշխարհ կգա ու ամեն ինչ լավ կլինի, ու ժամեր անց ինձ հիվանդանոցից պապիրոսը բերանին դրած ինչ-որ բժիշկ հայտնում է, թե երեխան մահացած է ծնվել: Մեզ էլ համոզում են, թե ոչինչ, նման դեպքեր պատահում են: Կյանքներդ դեմներդ ա, էլի երեխա կունենաք: Ճիշտ ա` մենք մեր երեխային հետ չենք բերի, բայց մեր ցանկությունն է, որպեսզի մեղավոր բժիշկը, ում 2 օր է՝ ման ենք գալիս, թռած է, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի, որպեսզի հետագայում այն ծանր վիշտը, որ հիմա ապրում ենք մեր ընտանիքներում, ուրիշ ընտանիքներ չզգան:

Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում քեզ ասեն, որ ամեն ինչ լավ է, երեխան առողջ է, պատրաստվեք բարի լուրի, բայց ժամեր անց գուժում են երեխայի մահը: Ասես` սև թուղթ լինեին: Եթե իմանայինք, որ այդպես է լինելու, կամ մենք տան պայմաններում ծնունդ կընդունեինք, կամ կնոջս կտանեի «Էրեբունի» հիվանդանոցի ծննդատուն: Բայց դե ինչ իմանայինք, որ ընկել ենք մի բժշկի ձեռքը, ով ասում է այլ բան, անում այլ բան: Մեր էդ ծանր հոգեբանական վիճակում գտնվելու ընթացքում միայն հոգեբանական աջակցություն ենք ստացել էդ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներից, ովքեր ցուցաբերեցին մարդկային վերաբերմունք, ինչով հնարավոր էր` մեզ օգնեցին: Բայց այդ վայ բժիշկը պետք է օրենքի ողջ խստությամբ պատասպանատվության ենթարկվի»:

Մանրամասները` տեսանյութում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր