3398 դիտում
15:00 04-05-2020
Թեստերի քանակի խնդիր չկա. Հայաստանը պատվիրել է նաև 1 ժամում ճշգրիտ պատասխան տվող թեստեր
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի քանակի խնդիր չկա, այս պահին առկա է 70 հազար թեստ, սպասվում է տեղական արտադրություն: Պետությունը պատվիրել է նաև նույն ճշգրտությամբ, սակայն ավելի կարճ ժամանակում՝ մոտ մեկ ժամում պատասխան տվող թեստեր:
«[url=https://armenpress.am/arm/news/1014194.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ռապիդ թեստերի մասով նոր ձեռք բերումներ չենք անում: Եղել են ընդամենը մեկ մեծ՝ 30 հազար հատ ձեռք բերում և փոքր նվիրատվություններ: Դրանք օգտագործվում ենք այս պահի դրությամբ փակ հաստատություններում մեծածավալ սքրինինգներ իրականացնելու համար: Իսկ ՊՇՌ թեստերի քանակի խնդիր մենք այս պահին չունենք: Մնացորդը այս պահի դրությամբ 70 հազարին մոտ է: Նաև մենք սպասում ենք Չինաստանից ինքնաթիռով վերջին կոմպոնենտի ժամանելուն, որպեսզի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը արտադրի ևս 100 հազար թեստ»,-ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ունեցած թվերով, եթե նոր արտադրությունն էլ բարեհաջող տեղի ունենա, ևս 3-4 ամիս թեստերի խնդիր չի լինի: Սակայն հնարավոր է, որ թեստավորման ալգոռիթմերի մեջ փոփոխություն տեղի ունենա՝ կախված հիվանդների թվաքանակից: Նախարարը նշեց՝ կան երկրներ, որ թեթև արտահայտված, սուր շնչառական վարակներով քաղաքացիներին նույնիսկ չեն էլ թեստավորում, այլ պարզապես նրանք մնում են տանն ու բուժվում: «Կախված թվերից՝ կկողմնորոշվենք մեր այսօրվա ծախսման տեմպով մեր թեստերը մեզ 6 ամիս կհերիքե՞ն, թե՞ տեմպը փոխելով, օրինակ, ևս մեկ տարի կհերիքեն, թե կհերիքեն 3 ամիս»,-նշեց նա:
Թորոսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում թեստերի արտադրությունը գնալով զարգանում է, նաև առաջանում են թեստավորման նոր մեթոդներ, որոնք գործնականում նույն ճշգրտությունն ունեն, սակայն ավելի արագ են աշխատում: «Մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում և պատվեր ենք դրել, պարզապես ամերիկյան ընկերության թեստերի մատակարարումների ժամկետը երկար է: 5 ժամի փոխարեն նույն ճշգրտությամբ թեստավորումն այդ թեստերով արվում է մոտավորապես 1 ժամում»,-ասաց նախարարն ու նկատեց՝ դա թույլ կտա թողունակությունը մեծացնել:
Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: Կարտադրվի 100 հազար թեստ:
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
10:48 15-05-2018
Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել. Գևորգ Պետրոսյան. «Ժողվուրդ»
1054 դիտում
17:05 29-06-2023
Ալյուրի ծավալի խնդիր չկա. անտեղի է հացի ավելորդ քանակի գնման միտումը. Արցախի Տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
889 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին