211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:39 21-10-2025

Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունները. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառում է արել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ Լյուքսեմբուրգում ունեցած քննարկումների վերաբերյալ:

«Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։

Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»։

Նմանատիպ նյութեր