2905 դիտում
10:48 15-05-2018
Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել. Գևորգ Պետրոսյան. «Ժողվուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենա և պորտֆելների 1/3-ը բաժին հասնի նրանց: Կառավարությունն արդեն ձևավորվել է, և ԲՀԿ-ն ստացել է 4 նախարարական և մեկ փոխվարչապետի պորտֆել:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է գոհացնում իրենց նման ներկայացվածությունը: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ խոսքերը միայն իր ցանկությունն են եղել: «Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի աջակցում պորտֆելների համար, դա իմ ցանկությունն է եղել այդ քանակի պորտֆելներ ունենալը: Բայց նաև ասել եմ, որ անկախ դրանից` անելու ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել սպասումները: Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել», - նշեց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1969 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1588 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»