3899 դիտում
13:33 04-05-2020
Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն
Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: Ինչպես տեղեկացնում է georgiaonline-ը, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:
Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 593 է, մահացածներինը՝ 9:
Նմանատիպ նյութեր
167988 դիտում
21:43 28-04-2020
Մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները. Տիգրան Ավինյան
1332 դիտում
13:16 22-02-2014
Արքայազն Հարիի զուգընկերուհին թագավորական պալատ ազատ ելումուտի իրավունք է ձեռք բերել
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել