Արքայազն Հարիի զուգընկերուհին թագավորական պալատ ազատ ելումուտի իրավունք է ձեռք բերել
Մեր Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա զուգընկերուհու՝ 24-ամյա Քրեսիդա Բոնասի հարաբերությունները շարունակում են զարգանալ:
Բանն այն է, որ աղջիկն արդեն թույլտվություն է ստացել Քենսինգտոնյան պալատ մտնելու: Արքայազնը անվտանգության ծառայության աշխատակիցներին իրազեկել է, որ իր ընկերուհին ցանկացաց պահին կարող է մտնել պալատ:
«Քրեսիդան վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն գիշեր մնում է Հարիի մոտ»,-ասել է թագավորական ընտանիքին մոտ յանգնած աղբյուրներից մեկը:
Զույգն իրար հետ շփվում է 2012 թվականից: