168282 դիտում
21:43 28-04-2020
Մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները. Տիգրան Ավինյան
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։
«Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», - նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։
Պարետի ապրիլի 28-ի որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Նմանատիպ նյութեր
4196 դիտում
13:33 04-05-2020
Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն
4264 դիտում
10:33 23-03-2020
Հնարավոր է` շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվեն. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը