1426 դիտում
17:41 02-05-2020
Մերկելը հայտնել է, որ COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի Եվրամիությունում, հասանելի կլինի բոլորին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի է լինելու ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը: Մահացածների թիվն անցել է 239 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ:
Նմանատիպ նյութեր
2716 դիտում
19:50 29-07-2020
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը բնակչության համար հասանելի կլինի օգոստոսի 15-ից
7170 դիտում
21:30 28-08-2016
Մարդկային խենթություն, որը հասանելի չէ բոլորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
6191 դիտում
10:13 25-06-2020
Երբ պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը