6158 դիտում
10:13 25-06-2020
Երբ պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին խոսել է ԱՄՆ Կոնգրեսի լսումներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5476276.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու գործարարության հանձնաժողովի լսումներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման հարցով: Ֆաուչին իր խոսքում վերահաստատել է նախորդ իր հայտարարությունը, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը ընդհանուր տևում է մոտ մեկ տարի: Ըստ նրա՝ չի բացառվում, որ այն պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
«Ես կարծում եմ, որ երբ, այլ ոչ թե եթե, մենք ստանանք վերջնական արդյուքներ պատվաստանյութի հարցում, մենք այն հասանելի կդարձնենք ամերիկյան հանրությանը: Ինչպես նշել եմ այս հանձնաժողովում ամիսներ առաջ, պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մեկ տարի անց մեր աշխատանքների մեկնարկից: Այդ ժամանակացույցը համընկնում է այս տարվա վերջի կամ հաջորդ տարվա սկզբի հետ»,- ասել է Ֆաուչին:
Նա տեղեկացրել է կոնգրեսական հանձնաժողովին, որ մի քանի ընկերություններ աշխատում են տարբեր փուլերում, իսկ մեկ ընկերություն հուլիս ամսից կսկսի հետազոտության և փորձերի վերջին երրորդ փուլը: Ընկերության արդյունքները լավատեսություն են ներշնչում պատվաստանյութի պատրաստման հարցում:
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված՝ հենվելով ֆինանսական այն բոլոր ռիսկերի վրա, որին գնացել ենք: Այդ ռիսկերը կապված են միմիայն ֆինանսների, այլ ոչ թե առողջության, անվտանգության կամ գիտության ոլորտի հետ: Մենք այս հարցում ցանկանում ենք լինել առաջատար դիրքերում»,- ասում է համաճարակաբանը:
Իր հերթին ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ընդգծում է՝ կառույցը պատրաստվում է գրիպի հաջորդ սեզոնին, որը կորոնավիրուսի հետ մեկտեղ էլ ավելի կմեծացնի ճնշումը հիվանդանոցների ու առողջապահության ոլորտի վրա: Նա կոչ արեց պատվաստվել գրիպի դեմ:
«Կոչ եմ անում ամերիկացիներին պատրաստ լինել և օգտագործել գրիպի դեմ պատվաստումը հանուն Ձեզ, Ձեր ընտանիքների ու համայնքների: Դա կարող է փրկել բազմաթիվ կյանքեր»,- նշել է Ռեդֆիլդը:
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
09:13 15-12-2021
Pfizer պատվաստանյութը ավելի քիչ արդյունավետ է Omicron տարբերակի դեմ՝ Discovery Health․ «Ամերիկայի ձայն»
2280 դիտում
13:55 19-07-2022
ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»