211652_close_icon
views-count628 դիտում article-date 13:56 02-05-2020

Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը հանդիպել են

Արցախի Պահպանողական Կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր՝ մայիսի 2-ին, հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկել ենք պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է համազգային հարցերի շուրջ քաղաքական դաշտում կայուն երկխոսության պահպանման և համախմբված գործելու անհրաժեշտությունը»:

Նմանատիպ նյութեր