Արայիկ Հարությունյանն Ավստրալիայի Սենատում հանդիպել է սենատորների հետ
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հյուրընկալվել է այդ երկրի Սենատում և հանդիպել մի շարք սենատորների հետ:
Ա. Հարությունյանը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության անդամ, սենատոր Ջանեթ Ռայսին և Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ Քրիստինա Քենելին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կանաչների կուսակցությանը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ և այդ առթիվ փոխանցել է Արցախի իշխանությունների շնորհակալական նամակը՝ ուղղված կուսակցության նախագահ Ռիչարդ Դի Նատալին:
Սենատորների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ջանքերի ներկա փուլի մասին:
«Մենք ի սկզբանե ընտրել ենք պետության կառուցման և կայացման ժողովրդավարական ուղին և այդ ճանապարհին կարևոր հանգրվանի ենք հասել: Այսօր Արցախի Հանրապետությունում հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, և տնտեսական գործունեության բոլոր ձևերը պաշտպանված են օրենքով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ պետական նախարարն ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հիմնախնդիրը