111709 դիտում
11:32 02-05-2020
Թուրքիայում կորոնավիրուսից բուժված 31-ամյա կինը որոշել է նշել իր ապաքինումը ջրվեժի մոտ և վայր ընկել 35 մետր բարձրությունից
31-ամյա Օլեսյա Սուսլիցինան, ով Ղազախստանի քաղաքացի էր, սակայն բնակվում և աշխատում էր Թուրքիայում, ապաքինվել էր կորոնավիրուսից և որոշել նշել այդ առիթը Անթալիայի ջրվեժներից մեկի վրա։
Ինչպես հայտնում է Mirror-ը, մանագիտությամբ էքսկուրսավար կինը բարձրացել է ջրվեժի վերին հատվածը, անցել պաշտպանիչ ցանկապատը և փորձել ինքնալուսանկար անել (սելֆի), սակայն սայթաքել է և ընկել։ Նա տեղում մահացել է։
Ջրվեժի բարձրությունը մոտ 35 մետր է, դեպքին ականատես է եղել Օլեսյայի ընկերուհին։
Կնոջ դին ջրից դուրս են բերել փրկարարները։
Նշենք, որ Թուրքիայում COVID-19 վիրուսով վարակվածության 122,392 հաստատված դեպք կա, մահացել է 3256 պացիենտ, ապաքինվել՝ 53,808-ը։
Նմանատիպ նյութեր
7685 դիտում
11:35 02-06-2020
Կորոնավիրուսից բուժված 101-ամյա կինը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից
Այս բաժնից
1024 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր