211652_close_icon
views-count35637 դիտում article-date 11:21 10-09-2024

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 37-ամյա տղամարդը, շինարարական աշխատանքներ կատարելիս, մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ձորաղբյուր 4-րդ փողոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով մահացել է անհայտ քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի 34/1 հասցեում գտնվող կիսակառույց շինության վրա շինարարական աշխատանքներ կատարելիս Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Առաքելյանը մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:

Դեպքի վայր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարաի 2-րդ վաշտի 1-ին դասակ պարեկնեը ՝ գումարտաի հրամնատար Մհեր Մելքոնյանի, գումարտաիի հրամանատարի տեակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր