211652_close_icon
views-count51994 դիտում article-date 12:21 01-05-2020

Արմավիրի մարզում Ղրղզստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացին խմած վիճակում Mercedes-ով բախվել է բեռնատարի հետնամասին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Արագածոտնի մարզի Կարին գյուղում բնակվող 33-ամյա Արտյոմ Կրուտովը իր վարած Mercedes մակնիշի 71 VC 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 61-ամյա Նարինե Ղազարյանի անվամբ հաշվառված Renault Premium մակնիշի 36 ԼM 230 համարանիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Կրուտովը, նրա ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 31-ամյա Վիկտոր Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողնեը՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ոմ կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կրուտովը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր