211652_close_icon
views-count4891 դիտում article-date 13:41 30-04-2020

Երբ մեծերն ասում էին՝ բա մեր ժամանակ լոլիկը էս համն ունե՞ր, ինձ թվում էր՝ դա տարիքային խնդիր է. Փաշինյան

Տնկարանային տնտեսությունները պետք է զարգացնենք, բայց կա տնկիների որակի հարցը. Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում, 4-5 տարի հետո պարզվում է, որ այդ տնկին չունի անհրաժեշտ որակը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կստացվի, որ գյուղատնտեսությունը դառնում է անարդյունավետ, որովհետև մարդը 4-5 տարի ժամանակ, փող կորցրեց արդյունքում պարզվեց տնկին այն որակը չունի, որ այդ բերքը տա: Դրա համար նախ կստեղծենք տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ և երբ համոզվենք, որ մեխանիզմները կա, ծրագիրը կգործարկենք»,-ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց, թե արդյոք խոսքը նոր ավանդական այգիների ֆինանսավորման մասին է, ինչին վարչապետը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ խոսքը ծիրանի, դեղձի և թզի մասին է. «Փորձը ցույց է տալիս ծիրանի, դեղձի և թզի դեպքում ինտենսիվ այգիների բերքը շուկայում մրցունակ չէ, չի կարողանում փոխարինել ավանդական ծիրանի այգիներին»: Տիգրան Ավինյանը համաձայն չէր, նա նշեց, թե ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաև ավելի խիտ են տնկվում ծառերը» «Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցները»: Փաշինյանը նշեց, որ Եվրոպայում և Հայաստանում աճեցրած ծիրանների միջև որակական կիլոմետրերի տարբերություն կա: «Հայաստանում աճեցրած ինտենսիվ սորտերն իրենց համային հատկանիշներով շատ-շատ զիջում են ՀՀ-ում աճող տեղական սորտերին: Դա լուրջ խնդիր է: Երբ մի ժամանակ մեծերն ասում էին՝ բա մեր ժամանակ լոլիկը էս համն ունե՞ր, ինձ թվում էր, թե դա ուղղակի տարիքային խնդիր է, բայց այսօր մենք բախվում ենք այդ խնդրին: Ու դա վերաբերում է բոլոր գյուղմթերքներին: Մենք պետք է ճիշտ բալանս գտնենք քանակի ու որակի միջև»:

Նմանատիպ նյութեր