211652_close_icon
views-count51801 դիտում article-date 09:42 09-10-2016

Բա ասում էին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև «սև կատու է անցել». նրանք իրար «ջան էին ասում, ջան էին լսում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը և մեծ թվով նախարարներ, որոնց հավանական հրաժարականին ժողովուրդը չէր հավատում, զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև «սև կատու է անցել», ինչի պատճառով էլ պատգամավորը նեղսրտել է Հանրապետական կուսակցությունից և նույնիսկ «լուռ ճակատամարտ է հայտարարել» Երևանի քաղաքապետին: Երեկ՝ Երևանի տոնի կապակցությամբ, երբ քաղաքապետ Տ. Մարգարյանը այցելեց էրեբունի վարչական շրջան, քաղաքապետին դիմավորողների մեջ էր նաև ԱԺ պատգամավոր Մ. Սեդրակյանը, ինչպես նաև նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ում մամուլը համարում է Տ. Մարգարյանի հիմնական մրցակիցը, քանի որ նշվում է, թե Մ. Սեդրակյանը ցանկանում է իր որդուն՝ Դավիթին, Երևանի քաղաքապետ անցկացնել: Երեկ միջոցառման ողջ ընթացքում քաղաքապետ Տ. Մարգարյանը, պատգամավոր Մ. Սեդրակյանը, նրա որդին՝ Դ. Սեդրակյանը միմյանց հետ ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ էին պահպանում, այլ նաև իրար հետ «ջան ու ջիգյար էին անում», ինչը գալիս է հերքելու այն սուտ տեղեկությունները, որ, իբրև, քաղաքապետն ու պատգամավորը «շունն ու կատու են խաղում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ողջ երթի ընթացքում քաղաքացիները քաղաքապետ Տ. Մարգարյանի հետ սելֆի էին անում, իսկ փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ աչքի տակով հետևում էր նկարվողներին ու ընկերներին էլ բողոքում էր՝ ասելով՝ «Մեկը չկա իմ հետ սելֆի անի»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+

Նմանատիպ նյութեր