1155 դիտում
23:33 30-08-2015
Կլիմայի փոփոխությունը փոխել է հնդկական թեյի համն ու որակը
Երկրի կլիմայի փոփոխության պատճառով հնդկական թեյի բերքատվությունը նվազել է, իսկ համային որակները փոխվել են: Այդ մասին հրապարակած զեկույցում նշել է Թեյի ուսումնասիրման հնդկական ասոցիացիան (Tea Research Association, TRA), փոխանցում է ТАСС-ը:
Վերջին 100 տարիների ընթացքում Ասսամ նահանգում, որտեղ արտադրվում է հնդկական թեյի կեսից ավելին, տեղումների քանակը նվազել է 200 միլիմետրով, իսկ ջերմաստիճանը բարձրացել 1,3 աստիճանով:
Միաժամանակ, վերջին 30-40 տարիներին տեղումների քանակը փոփոխվում է՝ 2009-ին երաշտ էր, 2010-ին՝ հակառակը, սպասվածից տեղումնառատ: Իսկ այս երևույթը վատ է անդրադառնում թեյի արտադրության վրա: Լավ ջրելը թեյի պլանտացիաների համար լավ է, բայց երբ երկինքն ամպամած է ու ոչ սեզոնային տեղումներ են լինում, ֆոտոսինթեզը նվազում է, հետևաբար նվազում է նաև բերքի որակն ու ծավալը, պատմել է մասնագետ Նիկ Մուրալիդհարանը: Թեյի պլանտացիաների սեփականատերերը դժգոհել են լեռնային շրջաններում թեյի թփերի մասսայական մահվան համար:
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
10:49 16-03-2015
Կլիմայի փոփոխությունը դժբախտություն բերեց. Վանուատուի նախագահ
3625 դիտում
10:15 18-08-2015
Կլիմայի փոփոխությունը փաստ է, եւ այս կոնտեքստում Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է. ՀԺ
Այս բաժնից
826 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել