Մարդու իրավունքների պաշտպանն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ
                        Գավառ քաղաքում [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]տեղի ունեցած[/url] միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերըգործուղվել են Ոստիկանության բաժիններ,Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:
Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:
Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալվածանձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:
Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


