211652_close_icon
views-count1012 դիտում article-date 23:51 20-09-2023

ՄԻՊ-ը արագ արձագանքման խմբեր է ուղարկել Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: 

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։  Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը պետք է համաչափ լինի:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

Նմանատիպ նյութեր