1325 դիտում
19:31 28-04-2020
ՀՔԱՎ գնահատականը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում, inter alia, ընդգրկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նածագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունների առավել համապարփակ կարգավորման իմաստով անհրաժեշտ է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը` պետական կառավարման համակարգի եւ կառավարչական իրավահարաբերությունների ներկայիս համատեքստում, ինչպես նաև պարետի կողմից ընդունվող ակտերի կարգավիճակը:
Եթե ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-ն որոշումը օրենսդրական հիմնավորվածության տեսակետից հարցեր չեն առաջացնում, ապա Պարետի ընդունած որոշումների իրավաբանական ուժը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում խիստ վիճելի է։
Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային օրենսդրության պահանջներին։ Այս հարցի առնչությամբ արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտության սկզբունքը պահանջում է, որ արտակարգ իրավիճակների միջոցները կարողանան հասնել իրենց նպատակին` որոշումների կայացման ժողովրդավարական ընթացակարգերի և նորմալ կանոնների նվազագույն փոփոխությամբ։ Հաշվի առնելով ճգնաժամի արագ և անկանխատեսելի զարգացումը, կարող են անհրաժեշտ լինել համեմատաբար օրենսդրական լայն պատվիրակումներ, որոնք ստեղծված հանգամանքներում պետք է հնարավորինս կոնկրետ և հստակ ձևակերպվեն, որպեսզի նվազեցվի չարաշահման ցանկացած հնարավորությունը։
Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավունքների և ազատությունների սահմանափակումները սահմանող Պարետի որոշումները հակասում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ Սահմանադրությանը։
Նախագծում ամրագրված կարգավորումը, որը հնարավորություն է տալիս համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակում՝ արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կարգադրությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, հետևաբար պետք է վերացվի։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով նախատեսել մեկուսացված անձանց մեկուսացման համար նախատեսված որոշակի տարածքում գտնվելու պատճառների մասին տեղեկության, անկախ բժշկական օգնության և իրավաբանական օգնության մատչելիության իրավունքները։
Նմանատիպ նյութեր
19498 դիտում
21:23 29-10-2020
Նախագահը ստորագրել է ՀՀ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
1495 դիտում
16:55 04-02-2022
ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ
Այս բաժնից
553 դիտում
18:53 13-09-2024
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը
601 դիտում
18:41 13-09-2024
Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի թիվն աճում է
412 դիտում
18:33 13-09-2024
Հանրային քննարկում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ