211652_close_icon
views-count1597 դիտում article-date 16:55 04-02-2022

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 

Դիրքորոշումը 2022 թ․ փետրվարի 3-ին ուղարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է կամավոր ատեստավորման ինստիտուտը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ կամավոր ատեստավորումը եւ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների դրույքաչափի փոփոխությունը սահմանվել է ուսուցչի մասնագիտական զարգացման գործընթացը խթանելու համար։ 

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ 

  • առաջարկում ենք Նախագծից հանել հերթական եւ կամավոր ատեստավորման վերաբերյալ դրույթները. ուսուցչի մասնագիտության համար պետության միջոցների հաշվին ապահովել վերապատրաստում, որն իր մեջ կներառի ոչ միայն առարկայական, այլ նաեւ մեթոդական, մարդու իրավունքների եւ բարեվարքության վերաբերյալ վերապատրաստումները։

  • առաջարկում ենք ուսուցչին տրվող հավելավճարի պարտադիր պայման չսահմանել որեւէ ատեստավորում անցնելու հանգամանքը։

  • առաջարկում ենք ատեստավորում անցնելուց հետո դրական արդյունք չապահովելու հիմքով ուսուցչի հետ կնքված աշխատաքային պայմանագիրը լուծելու դրույթը հանել Նախագծից։

Նմանատիպ նյութեր