5762 դիտում
17:30 15-06-2017
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում փոփոխություններ կկատարվեն
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Գործող օրենքը, 2005թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները:
2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:
Գործադիրը հավանություն է տվել նաև ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքով՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Նոր նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը:
Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:
Նմանատիպ նյութեր
19714 դիտում
21:23 29-10-2020
Նախագահը ստորագրել է ՀՀ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
736 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան