3725 դիտում
23:20 26-04-2020
Իտալիայի որոշ ձեռնարկություններ մայիսի 4-ին կսկսեն աշխատել, դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբեր
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մտադիր է վերսկել երկրի արդյունաբերության զգալի մասին աշխատանքը:
«Մենք դեռ չենք կարող տեղաշարժի ամբողջ ազատությունը վերականգնել, սակայն քննարկում ենք ներկայիս՝ ավելի խիստ սահմանափակումները թուլացնելու հարցը: Մենք ավելի ազատ տեղաշարժ կապահովենք, միևնույն ժամանակ պահպանելով վիրուսի կանխարգելման բոլոր երաշխիքները», ասել է Կոնտեն:
Բացի այդ, իտալական իշխանությունները առանձին քննարկում են ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հարցը՝ հատկապես արտահանմամբ զբաղվող: Հաջորդ շաբաթ նրանք ՏԻՄ ղեկավարություններից թույլատվություն կարող են ստանալ՝ աշխատանքները վերսկսելու համար:
Մայիսի 4-ից կվերսկվեն անհատական մարզումները, սակայն խմբերով մարզիկները կկարողանան պարապել մայիսի 18-ից ոչ վաղ: Սպասվում է, որ հանդիսականները ստադիոններ կվերադառնան մինչև 2021թ. հունվարը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1438 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1264 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1663 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է