211652_close_icon

Հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը. «ՀԺ»

views-count1965 դիտում article-date 08:39 03-10-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը։ Պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների և առաջին հերթին պղնձի գնի շարունակական նվազումն է։ Խոսքը վերաբերում է համեմատաբար փոքր հանքարդյունահանողներին. որոնք ավելի զգայուն են մետաղների գների նկատմամբ և պղնձի գնի մի որոշակի մակարդակում նրանց գործունեությանը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Այս պահին գործունեությունը դադարեցնելու հստակ մտադրություն հայտնել են երկու հանքարդյունաբերողներ»։

Նմանատիպ նյութեր