Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 40 հազարի
Վերջին օրերին Մոսկվայում COVID-19 վիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2612-ով։ Ընդհանուր հաշվով՝ ՌԴ-ի մայրաքաղաքում հաշվարկված է 39 հազար 509 վարակակիր։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակն ուսումնասիրող և մոնիթորինգ անցկացնող օպերատիվ շտաբին։
Ընդհանուր հաշվով՝ Ռուսաստանում կա 74 հազար 588 վարակված։
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում նոր տիպի կորոավիրուսով վարակվածների թիվը հասել է 2.8 միլիոնի։