Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով հասել է մոտ 12 հազարի
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հունվարի 31-ի դրությամբ պաշտոնապես կազմում է 11,791 մարդ, 259-ի դեպքում այն մահվան ելք է ունեցել։
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այդ մասին հայտնել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը։
Միայն վերջին օրերին երկրում ավելի քան 2 հազար մարդու մոտ արձանագրվել է նոր տիպի վիրուսը, որից 46 հոգի մահացել է։ 45 մարդ մահացել է Հուբեյ քաղաքում, որը համարվում է նոր տիպի կորոնավիորւսի օջախը, 1 հոգի՝ Չունցինում։
Այս պահին 17.998 մարդ գտնվում է երկրի առողջապահական հաստատություններում՝ բժիշկների հսկողության ներքո, 243 մարդ դուրս է գրվել։