36956 դիտում
12:16 25-04-2020
Շենգավիթ վարչական շրջանում հսկայական մարդաբոյ փոսը դարձել է պատուհաս՝ վարորդների համար. ի՞նչ է մտածում թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին օրերին Երևանում շարունակվում է ասֆալտապատման աշխատանքները անգամ անձրևային եղանակին, դա փաստ է, սակայն, ցավոք, Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում դիտահորի թերի կառուցման պատճառով հսկայական մարդաբոյ փոս է առաջացել, ինչն էլ վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս։
Երեկ՝ ապրիլի 24-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը 5 ահազանգ է ստացել տարբեր ժամերին նշված վայրից, և վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված փոսի պատճառով ավտոմեքենաները կոտրվել են. «Ոչ լուսային, ոչ էլ անվտանգության ոչ մի ցուցանակ տեղադրված չի, մինչդեռ Երևանի քաղաքապետարան ու Շենգավիթի թաղապետարանը պարտավոր էին հետևողական լինել, որպեսզի թերի աշխատանքներ կատարող կազմակերպությունը մինչև դիտահորը կարգի բերելը, նշված հատվածում ապահովեին այդ խնդիրը»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել՝ դիտահորի համար ով է պատասխանատու՝ «Վեոլիա Ջո՞ւր»-ը, թե՞ «Արմենթել»-ը, քանի որ ահազանգած բնակիչների մի մասը նշում էին, որ այդտեղով ջրագիծ է անցնում, մի մասն էլ՝ հեռախոսային մալուխներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ