53052 դիտում
16:46 23-05-2018
Մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, մինչդեռ թաղապետարանը մի քանի մետր այն կողմ է գտնվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցում մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։
Այսօր՝ մայիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ 1 շաբաթից ավելի է՝ ճանապարհն այդ վիճակում է, սակայն պատկան մարմինները չեն բարեհաճում թերությունը վերացնել։
Նշված փոսի պատճառով գրեթե ամեն օր 10-ից ավելի վթար է տեղի ունենում։ Միակ սփոփանքը նա է, որ վթարների հետևանքով զոհեր, վիրավորներ չենք ունենում։ Այդ մարդիկ կրում են նյութական վնաս, շատերն էլ, չսպասելով ԱՊՊԱ-ին, «ամենավերջին քաղցր խոսքերով հիշում են» թերությունը չվերացնող պատասխանատուներին ու քարշակով իրենց մեքենաները տեղափոխում են ավտովերանորոգման կետեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+