4705 դիտում
17:31 24-04-2020
Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել
Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը։
«1-ին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։
Ըստ թուրք պաշտոնյայի՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ իբր միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։
«Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման, ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։
Նա, շարունակելով թուրքական թեզերի շարադրումը, կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այնուհեև խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ դրանք անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ զրպարտելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։
Քալընը նաև խոսել է 2014-ից սկսած Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարանին հղվող «ցավակցական ուղերձի» մասին՝ այն անվանելով Անատոլիայի մարդկանց «համատեղ ցավերը» մեղմելու համար պարզված ձեռք, որն իբր թե անտեսվել է «շահարկում անող լոբբիստական ուժերի» կողմից։
Քալընը չի մոռացել հերթականությամբ շարադրել նաև այս ընթացքում Թուրքիայի զինանոցում կուտակված մյուս բոլոր տխրահռչակ թեզերը, որոնք վերաբերում են այդ տարիներին մահացած միլիոնավոր մուսուլմաններին, ընդհանուր ցավին, թուրքական իբրև թե բաց արխիվներին, Հայոց ցեղասպանությունն ընդունող 3-րդ երկրների անցյալի ենթադրյալ մութ էջերին և այլն, գրում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2020/04/24/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/181926] Anadolu ajansı[/url]-ն։
Նմանատիպ նյութեր
2843 դիտում
21:42 24-04-2019
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ
1486 դիտում
10:24 05-06-2014
Նախագահականի աշխատակիցները դիմումներ չեն ներկայացրել․ ՀԺ
2167 դիտում
18:58 13-06-2014
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատները նախագահականի մոտ պայթունավտանգ իրավիճակ են խոստանում
Այս բաժնից
598 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
448 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
502 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը