211652_close_icon
views-count1642 դիտում article-date 10:24 05-06-2014

Նախագահականի աշխատակիցները դիմումներ չեն ներկայացրել․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին եւ դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որեւէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում: Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կան արդյոք նախագահի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։ «Նախագահի աշխատակազմում 1974-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար»,-ասվում է ստացված պատասխանում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր