211652_close_icon
views-count2332 դիտում article-date 18:58 13-06-2014

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատները նախագահականի մոտ պայթունավտանգ իրավիճակ են խոստանում

«Հարսնաքարի» գործով այսօր` հունիսի 13-ին, վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ մեղադրյալներինը: Ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի մայրը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքի հիմքում, ոչ մի փաստ չկա ամբաստանյալների դեմ: « Ոչ մի փաստ չկա, թե տվյալ ամբաստանյալը ինչ գործողություն է կատարել մեկ ու կես տարի տեւած դատավարության ընթացքու, ոչ մի տուժող կոնկրետ ցուցմունք չի տվել եւ փաստերով ապացուցված չկան մեր տղաների դեմ: Հետեւաբար` ես ինձ իրավունք եմ վերապահում նրանց շինծու մեղադրանքի անմեղ զոհեր համարել»,- ասաց Գարիկ Մարգարյանի մայրը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին:Նա եւ մյուս ամբաստանյալների ծնողները նշեցին, որ այս անգամ նախագահականի մոտ շատ վատ ձեւով են շարունակելու իրենց ակցիան եւ պայթունավտանգ իրավիճակ են խոստանում: «Կամ ինձ կվառեմ, կամ կդանակահարեմ»,- ավելացրեց Գարիկ Մարգարյանի մայրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր