2846 դիտում
21:42 24-04-2019
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում մտքեր է հայտնել 1915-ի վերաբերյալ, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/]Ermenihaber.am[/url]-ը:
Խուսափելով «ցեղասպանություն» իրավական տերմինի գործածումից՝ նա իր գրառման մեջ բացառապես օգտագործել է «1915-ի դեպքեր» ձևակերպումը:
Հարկ է համարել, որ 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները չդառնան քաղաքական շահերի գործիք և երրորդ երկրների միակողմանի միջամտությունների առարկա:
«1915-ի դեպքերին պիտի ցուցաբերվի կառուցողական ու հավասարակշռված մոտեցում և միայն մեկ կողմի տեսակետը հաշվի առնելու փոխարեն պիտի ուշադրության առնվեն երկու կողմերի կրած կորուստները և ունեցած ցավերը»:
Ալթունը շեշտել է այն հանգամանքը, որ հայերն ու թուրքերը 800 տարի ապրել են կողք կողքի: Եվ ըստ նրա՝ չի կարող լինել այնպիսի հարց, որը հնարավոր չլինի լուծել հայերի ու թուրքերի իրական երկխոսության միջոցով: Ուստի կոչ է անում թույլ չտալ, որպեսզի «գաղութատիրական ուժերը քաղաքականացնեն պատմությունը»:
Թուրք պաշտոնյան նաև նշում է, որ առ այսօր չկա իրավական վճիռ, չկա քաղաքական և գիտական կոնսենսուս այն հարցի շուրջ, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, 104 տարվա ընթացքում ճանաչել ու դատապարտել է 26 պետություն: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ:
Նմանատիպ նյութեր
4705 դիտում
17:31 24-04-2020
Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել
9297 դիտում
19:08 21-05-2018
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել
Այս բաժնից
484 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
760 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
538 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը