211652_close_icon
views-count623 դիտում article-date 16:41 23-04-2020

Բազմաթիվ կոռուպցիոն, մենաշնորհային մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք. Փաշինյան

Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 246 մլրդ մլն դրամ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2019-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է, խնդրում եմ թվին ուշադրություն դարձրեք, 37,4 տոկոս: Իսկ 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 մլրդ դրամ հարկ, որը 16 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ 2018-ի ցուցանիշը գերազանցում է մոտ 40 մլրդ դրամով: Սրանք շատ խոսուն ցուցանիշներ են»,- ասաց Փաշինյանը: Նա նաև հավելեց. «Այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք բազմաթիվ կոռուպցիոն, մենաշնորհային մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք: Դրա շնորհիվ կարողացել ենք այո, առողջապահության ոլորտի ծախսերն ավելացնել, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերն ավելացնել, թոշակները, կրթաթոշակները բարձրացնել»:

Նմանատիպ նյութեր