211652_close_icon
views-count14541 դիտում article-date 17:41 22-04-2020

Մինչ արտակարգ դրության պայմաններում. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թիմը Երևանում ավելացնում է կանաչ տարածքները, ինչ-որ ստահակներ գողացել են նոր տնկված ծառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարվա հունվարին Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի ղեկավար կազմն ու անդամները կարճ ժամանակում իրենց գործով ապացուցեցին, որ հավաքված թիմի անդամները տիրապետում են իրենց աշխատանքին և, որ ամենակարևորն է, սիրում են Երևանն ու երևանցիներին: Դրա վառ ապացույցը 3 ամիսներին կատարված հսկայածավալ աշխատանքներն են մայրաքաղաքի ոչ միայն կենտրոնում, այլ նաև ծայրամասերում: Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նույնիսկ ողջ թիմի անդամներով առավոտից մինչև երեկո ծաղկացնում են Երևանը, չոր հատվածները բերում նախկին տեսքին, տնկում տարբեր տեսակի ծաղիկներ ու ծառեր, ինչի շնորհիվ Երևանը շնչում է Մեծն Շիրազի «Գարնանամուտ» հայտնի բանաստեղծության տողերով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, մինչ այս օրերին՝ արտակարգ դրության պայմաններում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանք ու եռանդ չխնայելով, փորձում է ավելացնել Երևանում երբեմնի կանաչապատ տարածքները, «ներարկիչով ուղեղները հանած» ինչ- որ վանդալներ ոչնչացնում են տնկիները: Կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: Օրեր առաջ կրկին ստահակները վնաս են հասցրել Երևանի կանաչապատ տարածքներին: Այն, որ բնությունը կարող է վրեժխնդիր լինել մարդուց՝ իրեն հասցրած աններելի վնասների համար, ցավոք, բոլորը չէ, որ գիտակցում են, կան դատարկագլուղներ, ովքեր նույնիսկ չեն արժևորում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թիմի կատարած ազգանվեր բարի գործը: Օրեր առաջ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նոր տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: Ոմանք՝ ասես հուդա լինեն, հուդայի հոգեբանությամբ ծառերին ապօրինի տիրանալու գայթակղությանը մեկ օր էլ չեն դիմացել: Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ոստիկանությունը կհայտնաբերի ծառերի գողին կամ գողերին, ինչը դաս կլինի, որեպսզի նման դեպքեր չկրկնվեն: Ու լավ կլինի, որպեսզի գողին կամ գողերին հրապարակայնորեն ներկայացնեն հանրությանը, կամ դրանց ներկայացնեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով մի «Կարգին սկետչ» կնկարի բնության նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերողների մասին: Ձեռի հետ էլ չի զլանա, երախտիքի խոսք կուղղի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ողջ անձնակազմին: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր