211652_close_icon
views-count674 դիտում article-date 15:38 22-04-2020

ԱՆ-ն պարզաբանում է ներկայացրել սնանկության գործով կառավարիչների պաշտոնավարման ժամկետի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ սնանկության գործով կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքերի համար սահմանված են մի շարք առանձնահատկություններ. ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է այդ առանձնահատկությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Եթե սնանկության գործով կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը դեռ չի լրացել, սակայն լրանալու է 2020 թվականի ապրիլի 15-ից հետո, ապա կառավարիչը պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կարող է դիմել Արդարադատության նախարարին՝ մինչև հինգ տարի ժամկետով կառավարչի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար, եթե մասնակցում է դեռևս չավարտված սնանկության վարույթի: Հակառակ դեպքում` սնանկության գործով կառավարչի որակավորումը դադարեցվում է «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով: Այն դեպքում, երբ սնանկության գործով կառավարչի պաշտոնավարման տարիքը լրացել է 2016 թվականի հունիսի 17-ին «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո և մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը, ապա նախկին խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով՝ գործունեությունը շարունակելու թույլտվություն ունեցող են համարվելու այն կառավարիչները, որոնց գործունեությունը երկարաձգվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի կողմից՝ վերջինիս սահմանած ժամկետով: Այն դեպքում, երբ կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրացել էր մինչև «Սնանկության մասին» օրենքում 2016 թվականի հունիսի 17-ը կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիքի առումով սահմանափակումները հետադարձ ուժ չեն ունեցել և չեն տարածվել նախկինում ծագած հարաբերությունների վրա, այդ կառավարիչների պաշտոնավարումը համարվել է երկարաձգված՝ մինչև իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի ավարտը: Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 3-րդ մասի և Արդարադատության նախարարի` 2020 թվականի մարտի 13-ի թիվ 111-ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի ուժով՝ վերոնշյալ բոլոր դեպքերում պաշտոնավարման տարիքը լրացած կառավարիչները չեն կարող մասնակցել կառավարչի ընտրության վիճակահանությանը և (կամ) նշանակվել կառավարիչ»։:

Նմանատիպ նյութեր